55 վարորդ եղել է ոչ սթափ և չի ունեցել վարորդական վկայական․ Ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

Հունվարի 1-ից 29-ը ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են 55 վարորդի, որոնք եղել են ոչ սթափ վիճակում և չեն ունեցել վարորդական վկայական: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

Նրանց նկատմամբ կազմված նյութերն ուղարկվել են դատախազություն՝ քրեական պատասխանատվության հարցը լուծելու նպատակով։