ՀՀ վարչապետի և ՍԴ նախագահի միջև լարվածությունը հասել է աննախադեպ մակարդակի. ԵԽԽՎ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

ԵԽԽՎ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողները խորը անհանգստություն են հայտնել  ՀՀ վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի միջև լարվածությոն կապակցությամբ։ Այս մասին ասվում է ԵԽԽՎ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ.

«Մենք անհանգստացած ենք Հայաստանի երկու պետական ինստիտուտների՝ վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի նախագահի միջև լարվածության բարձր մակարդակից։ Վերահսկողությունն ու փոխզսպումը անհրաժեշտ են ցանկացած ժողովրդավարական համակարգում։ Սա ենթադրում է, որ բոլոր ինստիտուցիոնալ լիազորությունները պետք է գործեն ըստ օրենքի գերակայության և հարգվեն գործով և բառերով, ներառյալ  անմեղության կանխավարկածի սկզբունքի նկատմամբ:

Եթե նրանք չեն կարող համագործակցել այս սկզբունքների համաձայն, ապա դրանք քայքայում և վնասում են միմյանց: Հետևաբար, մենք անհանգստացած ենք այն երկարաժամկետ վնասով, որը կարող է բերել դատական համակարգին այն լարվածությունը, որը հասել է աննախադեպ մակարդակի

Վնաս կարող է հասցվել ամբողջ դատական իշխանությանը, որի նկատմամբ վստահությունն առանց այն էլ շատ ցածր է», - նշել են դիտորդները:»։