«Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ տաղավար է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News       

հրապարակ

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Հարգելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք Ձեզ , որ սույն թվականի փետրվարի 1-ին՝ ժամը 07։59-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենից 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ «Հանրապետության հրապարակ» կայարանի շատրվաններին կից տարածքում այրվում է տաղավար , որն օգտագործման ենթակա չէր , սակայն նախկինում հանդիսացել էր որպես սրճարանի տարածք։
Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։16 -ին, մարվել ՝ 08։52-ին։
Հավելեմ նաև, որ դեպքից տուժածներ չկան »։