Շվեդիան ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերն ավարտին է հասցրել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

քաղաքական

2020թ. հունվարի 31-ին Շվեդիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը: