Թրամփը 6 երկրների քաղաքացիների համար սահմանափակել է վիզաների տրամադրումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սահմանափակել է վիզաների տրամադրումը 6 երկրի քաղաքացիներին: Նշյալ երկրներն են Էրիթրեան, Մյանման, Նիգերիան, Սուդանը, Տանզանիան և Ղրղզստանը: Այդ մասին տեղեկանում ենք Սպիտակ տան պաշտոնական  կայքէջից:

«Ազգային անվտանգության և ողջամտության համար անհրաժեշտ է, որ եթե օտարերկրյա պետությունը ցանկանում է օգուտ ունենալ ներգաղթից և Միացյալ Նահանգներ այցերից, ապա նա պետք է համապատասխանի ԱՄՆ-ի իրավապահ և հետախուզության փորձագետների կողմից սահմանված անվտանգության հիմնական պայմաններին», - նշվում է հայտարարության մեջ: