Շվեդիայում կորոնավիուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News     

վիրուս

Շվեդիայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել:

Վիրուսակիր կին է, ով որը Շվեդիա է ժամանել հունվարի 24-ին՝ չինական Ուհան քաղաք կատարած այցից հետո: Այժ կինը բժիշկների հսկողության ներքո է և գտնվում է հիվանդանոցային մեկուսարանում։

Չինաստանի իշխանությունները 2019 թ․ դեկտեմբերի 31-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հայտնել են, որ Ուհանում նոր տեսակի վիրուս է տարածվել։ Մասնագետները պարզել են պաթոգեն հիվանդություն՝ կորոնավիրուս 2019-nCoV-ը։

Կորոնավիրուսի զոհ է դարձել 259 մարդ, հիվանդ է 11,7 հազար մարդ, հիվանդանոցներից դուրս է  գրվել 243-ը։  100-ից ավելի մարդ հիվանդ  է Չինաստանի սահմաններից դուրս։ ԱՀԿ-ն համաշխարհային մակարդակի արտակարգ դրություն է հայտարարել։