Վարչապետը քննադատել է Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունը, Երևանը հողեր չի հանձնի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

«Եթե գործող վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը, ասում է, որ ինչ-որ հողեր պետք է հանձնվեին և քննադատում է իր նախորդի թողած ժառանգությանը, ուրեմն հողերի հանձնման տարբերակը պաշտոնական Երևանի համար անընդունելի է»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Արցախի պահպանողական» կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը։

«Այդպես է, թե ոչ՝ թող ասեն նախ այն ուժերը, ում ուղղված է մեղադրանքը։ Ամեն ուժ ինքն է որոշում՝ ինչպիսի գնահատական տա, բայց ես այլ տեսանկյունից եմ նայում։ Եթե գործող վարչապետը դա քննադատում է, ուրեմն այդ մոտեցումն իր համար անընդունելի է»,- ասել է Բաբայանը։

Մանրամասները՝ տեսանյութում։