Քիչ առաջ ստացանք կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը. Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

կորոնավիրուս

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ քիչ առաջ ստացել են կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը։

«Քիչ առաջ ստացանք կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը։ Դրանք շատ կարևոր են հիվանդության կանխարգելման և բուժման համար։

Մինչ օրս հիվանդությանը բնորոշ ախտանիշներով պացիենտ չենք ունեցել, սակայն այսուհետ կկարողանանք կասկածելի դեպքերում նաև լաբորատոր ստուգում անցկացնել։

Մնացած բոլոր հակահամաճարակային միջոցառումները պատշաճ իրականացվում են»,-գրել է Արսեն Թորոսյանը։