Ողբերգական դեպք՝ Երևանում. 67-ամյա վարորդը վթարից առաջ մեքենան վարելիս հանկարծամահ է եղել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

վարորդ

Փետրվարի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմանում Կոտայքի մարզի բնակիչ, 67-ամյա Սլավիկ Հ.-ն իր վարած ՎԱԶ-21140 մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում Պարույր Սևակի և Դրոյի փողոցների խաչմերուկում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել լուսացույցի սյանը, այնուհետև առաջ ընթացել և բախվել «Telcell» կրպակին: Այդ մասին հայտնում է  shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկության՝ վարորդն ավոտմեքենան վարելիս հանկարծամահ է եղել: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում:

1