Երևանում փլուզվել է Կոնդի մզկիթի մի հատվածը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

կոնդմզկիթ

Փետրվարի 2-ին՝ ժամը 16:18-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուսթավելու փողոցում գտնվող Կապույտ մզկիթի արտաքին պատերի քարերը թուլացել և թափվում են:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ փլուզվել է Ռուսթավելու փողոցում գտնվող չգործող մզկիթի մի հատվածը: Փրկարարները սահմանազատել են տարածքը: