Արարատի մարզում բախվել են Lexus-ն ու Mercedes-ը. կա 5 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

հասարակական

Փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։25-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Այգավան գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 29-ամյա Գարիկ Սարգսյանի վարած Lexus մակնիշի 77 VQ 777 համարանիշի և 40-ամյա Յուրա Տերտերյանի վարած Mercedes մակնիշի 35 ZG 905 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետանքով Յու. Տերտերյանը, նրա ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 28-ամյա Ն. Լ-ն, Lexus-ի վարորդ Գ. Սարգսյանն ու նրա ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ, 46-ամյա Գ. Խ-ն, 26-ամյա Ս. Շ-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։