19-ամյա զինվորի դին ի նշան բողոքի Երևան տեղափոխելու ժամանակ 62-ամյա տղամարդը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

հասարակական

Երեկ՝ փետրվարի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Երբ կասկածելի հանգամանքներում Արցախի պաշտպանության բանակում մահացած, Հայթաղ գյուղի բնակիչ, 19-ամյա զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները՝ ի նշան բողոքի, ակցիա էին իրականացնում, զինվորի դին ոտքով տեղափոխում էին Երևան, այդ ժամանակ ակցիայի մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։

Ինչպես հայտնում է աղբյուրը, ժամը 09։50-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել Էջմիածնի բժշկական կենտրոնից, ովքեր հայտնել են, որ բողոքի ակցիայի ժամանակ Հայթաղ գյուղի բնակիչ՝ 62-այա Մ. Աբելյանի ինքնազգացողությունը վատացել է, ու մինչ կժամանեին գյուղ, նա մահացել է։