ՀՀԿ գրասենյակում հանրային ընդունարան կգործի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News     

ՀՀԿ գրասենյակ

Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում գործելու է հանրային ընդունարան: Այս մասին տեղեկացնում է ՀՀԿ գրասենյակը։

«Ընդունարանին  կարող եք դիմել ձեր խնդիրներով ու ձեզ մտահոգող հարցերով: Ընդունարանի կողմից ձեզ կտրամադրվի անհրաժեշտ ոլորտային խորհրդատվություն: Ընդունարանը հետամուտ կլինի ձեր կողմից ներկայացված խնդիրների բարձրաձայնմանը և դրանց հետևողական լուծմանը:

Ընդունարանին կարող եք դիմել նաև մեր էլեկտրոնային հարթակի միջոցով:

Ընդունարանը  չի ցուցաբերելու ֆինանսական աջակցություն և չի զբաղվելու բարեգործությամբ»,- ասված է հաղորդագրությունում։