Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News    

Մանվել Գրիգորյան

Մանվել Գրիգորյանն այս երկու տարվա ընթացքում անդամալույծ դարձավ։ Հայաստանի բժշկությունն անզոր է կանխելու հիվանդությունների վատթարացումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գրիգորյանի պաշտպանական խմբի անդամ Լևոն Բարսեղյանը։

Բարսեղյանը հերքեց այն տեղեկատվությունը, թե Գրիգորյանը կարճ ժամանակահատվածով գնացել է տուն ու վերադարձել․

«Հերքում եմ, նման բան չկա, նա պալատից տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք, այս պահին ևս այնտեղ է գտնվում»։

Ըստ փաստաբանի՝ Գրիգորյանի հիվանդությունները վատթարացել են րդկային վերաբերմունքի հետևանքով և եթե բարձր իշխանությունը ականջալուր չլինի, պատասխանատվությունը նրանց վրա կլինի։

Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով  նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: