Վրացական ընդդիմությունը կվերսկսի բողոքի ակցիաները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News     

Վրաստան

Վրաստանում «Աազգային շարժում» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռոման Գոցիրիձեի տվյալներով` ընդդիմադիր կուսակցությունների բողոքի ակցիաները վերսկսվելու են փետրվարի 4-ից:  

Գոցիրիձեն հայտնել է, որ պիկետի են ենթարկվելու ինչպես խորհրդարանի շենքը, այնպես էլ նախագահի ադմինիստրացին և կառավարությունը :

Պատգամավորի խոսքով՝ ակցիաները կտեղափոխվեն նաև շրջաններ։
 
«Ակցիաներն այնքան ժամանակ կանցկացվեն, մինչև արդյունքներ լինեն: Արդյունքը համարվում է ժողովրդավարական ընտրական համակարգի ստեղծումը: Եթե կառավարությունը չկատարի իր խոստումները, ակցիաները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև «Վրացական երազանքը» փլուզվի: Մենք կա՛մ գնում ենք համամասնական ընտրական համակարգի, կա՛մ էլ «Վրացական երազանքը» չի դիմանա արտաքին և ներքին ճնշմանը: Նրա ապագան կորոշվի ըստ ժողովրդի կամքի, «Վրացական երազանքը» կհեռանա իշխանությունից: Անհրաժեշտության դեպքում մենք կօգտագործենք խորհրդարանի ամբիոնը, որպեսզի մեծամասնությունն իրեն լավ չզգա»,- ասել է Գոցիրիձեն:
 Աշնանային նստաշրջանից սկսած պառլամենտական ընդդիմությունը բոյկոտում է պլենար նիստերն ու չի մասնակցում նիստերին։