Էջմիածնի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

դի

Փետրվարի 3-ին` ժամը 20:34-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Աբովյան փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են տան դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել Գառնիկ Ա.-ի դին:

Փետրվարի 3-ին՝ ժամը 19:52-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 2ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի բազմոցին հայտանաբերվել է Ռոբերտ Ծ.-ի (ծնված 1950 թ.) դին: