Վարդենյաց լեռնանցքում բուք է, փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News 

ճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է (բուք է) բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (բուք է) դժվարանցանելի է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Շիրակի, Սյունիքի և Կոտայքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կոտայքի մարզում, Լոռու մարզի Սպիտակ, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Ամասիա, Աշոցք գյուղերում և Ախուրյանի տարածաշրջանում տեղում է ձյուն:

Գեղարքունիքի մարզում, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի տարածաշրջանում և Ապարան-Քուչակ ավտոճանապարհին բուք է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 590 բեռնատար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։