Գեղարքունիքում ձյան և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են բոլոր ճանապահները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

ձյուն

Հարգելի՛ վարորդներ, զգուշացնում ենք, որ Գեղարքունիքի մարզում առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են մարզի բոլոր ճանապարհահատվածները, ուստի խնդրում ենք երթևեկել բացառապես խիստ անհրաժեշտության դեպքում: Այդ մասին հատարարություն է տարածել ոստիկանությունը։

Վարդենյաց լեռնանցքը (Սելիմ) և Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածները փակ են բեռնատարների համար, իսկ թեթև մարդատարների համար դժվարանցանելի են:
Ինչպես և Արցախի Հանրապետություն մեկնողներին խորհուրդ է տրվում երթևեկել Մ2՝ Երևան-Երասխ-Գորիս-Կապան միջպետական ճանապարհահատվածով: