Սամվել Կարապետյանը՝ «Лица» ամսագրի շապիկին․ նա անշարժ գույքի առաջատարների ցանկում է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News   

դեմքեր

Լույս է տեսել ռուսական «Лица» տարեկան ամսագրի նոր համարը, որն անդրադարձել է Ռուսաստանում անշարժ գույքի շուկայի ազդեցիկ դեմքերին։  

«Դեմքերի» ցանկում է հայտնվել նաև հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանը՝ «Տաշիր» խմբի ձեռնարկությունների սեփականատերը։

Կարապետյանն ունի մոտ 3,9 միլիարդ դոլար կարողություն։ Մասնագիտացած Forbes ամսագրի տվյալներով՝ նա 568-րդն է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում և 32-րդ ամենահարուստ ռուսաստանցին է։