Ադրբեջանցի պատվիրակները շատ ծանր տարան այդ փաստը․ Ռուբինյանը՝ քաղբանտարկյալների մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News  

ռուբենռուբինյան

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ԱԺ-ում խոսեց ՀՀ ԱԺ պատվիրակության այցի և ԵԽԽՎ-ի հետ հաջողված պայմանավորվածությունների մասին:

Նա առավելապես նշեց ԵԽԽՎ-ում Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին քննարկումները.

«Ձմեռային նստաշրջանի ընթացքում քննարկվում էր Ադրբեջանում քաղբանտարկյալներին վերաբերող բանաձևը, որն ընդունվեց: Սրանով կրկին ֆիքսվեց Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցը: Ադրբեջանցի պատվիրակները շատ ծանր տարան այդ փաստը, բայց նրանք ունեն այն, ինչ ունեն», - նշեց Ռուբինյանը:

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքոնյանը նշեց, որ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը քաղաքական խմբի նիստի ժամանակ բրիտանացին պատվիրակներից մեկին խնդրել է իրենց աջակցող ելույթ ունենալ, մինչդեռ ելույթն այդպես էլ տեղի չի ունեցել։