Ոտքերս մաքրելու եմ իրանց վրա ու պառկացնելու եմ ասֆալտին. Հայրապետյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News  

 
ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը համոզված է, որ իրեն բերման ենթարկելու փաստը հերթական շոուն է։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցի ժամանակ․ «Բնականաբար հասկանում ենք ՝ ում հանձնարարությունն է, հերթական կապիկությունն է, նրանք փորձում են ինձ վախեցնել, մի բան չեն հասկանում, որ իմ տեսակին չեն կարող վախեցնել, նույնիսկ եթե պառկեցնեին ասֆալտին․․․ ամոթ չի ասֆալտին պառկելը, բայց որ ես ոտքերս մաքրելու եմ նրանց վրա, հաստատ լինելու է»։

Այն հարցին, թե նրա մոտ արդյոք հայտնաբերե՞լ են զենք-զինամթերք, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց, որ ունի 3 օրինական զենք՝ թույլտվությամբ (2-ը որսորդական զենքեր են, 1-ը՝ անձնական օգտագործման զենք՝ անվտանգության համար)։

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով։ 

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Հայրապետյանի փաստաբանը տեղեկացրել էր՝ քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողները բերման են ենթարկել  ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին։