Վրաերթ՝ Իսակովի պողոտայում․ հետիոտնը հոսպիտալացվել է, վիճակը ծանր է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

վրաերթ

Փետրվարի 4-ին՝ ժամը 20:59-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի և Մոնթե Մելքոնյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ` քաղաքացուն վրաերթի են ենթարկել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կարեն Գ., ծնված 1977 թ.) վրաերթի է ենթարկել քաղաքացու, ում փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Տուժածը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: