N 99 երթուղու վարորդը ոչ սթափ վիճակում վթարի է ենթարկվել․ ուղևորները հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News   

վթար

Փետրվարի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմանում Իսակովի պողոտայում՝ ժողովրդին հայտնի Երևանյան լճի հարևանությամբ գտնվող կամրջի վրա, բախվել են 59-ամյա Օնիկ Ադամյանի վարած թիվ 99 երթուղին սպասարկող մարդատար «Գազել» մակնիշի և 29-ամյա Ռաֆիկ Մեսրոպյանի վարած Honda Fit մակնիշի 36 FՍ 345 համարանիշի ավտոմեքենաները։ Գրել է Shamshyan.com-ը։

վթար

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով «Գազել»-ի վարորդն ու նրա 6 ուղևորները օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի բրիգադների կողմից նախ տեղում բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել Երևանի տարբեր հիվանդանոցներ։

վթար

«Գազել»-ի վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության. պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան) վիճակում։

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։