«Արցախի ազատությունը» նախագահական ընտրություններին կսատարի Արայիկ Հարությունյանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

արայիկ

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ «Արցախի ազատություն» կուսակցությունը նախագահական ընտրություններին կսատարի իր ղեկավարած կուսակցությանը։

«Հարգելի՛ հայրենակիցներ, համապետական ընտրություններին ընդառաջ՝ այսօր «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից ձևավորվող դաշինքի շուրջ ուժերը միավորեց նաև «Արցախի ազատություն» կուսակցությունը: Հիմնականում երիտասարդների ներուժի հիման վրա կազմավորված նորաստեղծ քաղաքական միավորը լավ է պատկերացնում մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները և քաջ գիտակցում դրանք միասնաբար հաղթահարելու անհրաժեշտությունը:

Ինձ մնում է միայն շնորհակալություն հայտնել անվերապահ վստահության համար և մեկ անգամ ևս հավաստել՝ միասին կարող ենք»,-գրել է Արայիկ Հարությունյանը: