ՀՀ քաղաքացին Չինաստանից տարհանվել և տեղափոխվել է Ռուսաստան. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News   

ՀՀ ԱԳՆ

Փետրվարի 4-ին Ռուսաստանի ԱԳ գործընկերների հետ համագործակցության արդյունքում Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Լյուդմիլա Բաղդասարյանը տարհանվել է և տեղափոխվել Ռուսաստան: Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել։ 

«ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է մեր քաղաքացու հետ և քայլեր են ձեռնարկվում վերջինիս հնարավորինս շուտ Հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:

Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Ռուսաստանի մեր գործընկերներին՝ Հայաստանի խնդրանքին արագ արձագանքելու և ցուցաբերած աջակցության համար:

Տեղեկացնում ենք նաև, որ ներկա պահին տարհանում իրականացվում է միայն կարանտինի շրջանից՝ Հուբեյ նահանգից: Հուբեյ նահանգում գտնվող ՀՀ մյուս քաղաքացիները հրաժարվել են տարհանման հնարավորությունից»,- ասված է ԱԳՆ հայտարարությունում։