99 համարի երթուղայինի վթարից տուժածները ունեն միջին ծանրության կոտրվածքներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

վթար

Փետրվարի 5-ին առողջապահության նախարարությունը հաղորդում է ստացել, որ 99 համարի երթուղային տաքսին վթարի է ենթարկվել և կան տուժածներ:

«Նրանցից 3-ը տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Նախնական տեղեկություններով ունեն միջին ծանրության կոտրվածքներ` կյանքին սպառնացող վտանգ չկա: Այս պահին կատարվում են հետազոտություններ:

Բացի այդ, 3 տուժած տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն` կրկին միջին ծանրության կոտրվածքներով:

Ներկայումս բոլոր տուժածները ստանում են ահրաժեշտ առաջին բուժօգնություն, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ ժամը 08։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել էին թիվ 99 երթուղին սպասարկող մարդատար «Գազել» մակնիշի և Honda Fit մակնիշի ավտոմեքենաները։ Տուժած ուղևորներն ու վարորդը հոսպիտալացվել էին։

«Գազել»-ի վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության. պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան) վիճակում։