Վթարված «Գազել»-ի վարորդն առավոտյան չի անցել սթափության վիճակի զննություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 5, 24News

երթուղային

Երևանում 99 համարի երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ի վարորդ, 59-ամյա Օնիկ Ադամյանը փետրվարի 5-ին չի ներկայացել երթակարգավարման կետ և չի անցել սթափության վիճակի զննություն: Այս մասին  «Արմենպրես» հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը․

«Ընդհանրապես, որպես կանոն, յուրաքանչյուր առավոտ երթուղային տաքսու վարորդները ներկայանում են երթակարգավարման կետ, ստանում են ուղեգիր և անցնում սթափության վիճակի զննություն: Իսկ տվյալ վարորդի խախտումների հետևանքները պարզ կդառնան Ճանապարհային ոստիկանության կողմից քննությունից հետո»,- ասաց Կարապետյանը:

Երևանի Իսակով պողոտայում փետրվարի 5-ին՝ ժամը 08:50-ի սահմանում, 99 համարի երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ը բախվել է «Հոնդա»-ին, այնուհետև ծառին: «Գազել»-ի հինգ ուղևորի և վարորդին տեղափոխել են հիվանդանոց:

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների` «Գազել»-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության և պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում