Արթուր Վանեցյանը մամուլի խոսնակ ունի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

Արթուր Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը մամուլի խոսնակ ունի։ Նա ոլորտի երկարամյա ներկայացուցիչ Քրիստինե Մելքոնյանն է։  Գրել է Hraparak.am-ը։

Վերջինս 2000 թթ․ աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր տնտեսական բարեփոխումների վերլուծական տեղեկատվական կենտրոնում` որպես հեռուստառադիոփորձագետ: «Նոյան տապան» հեռուստաընկերությունում աշխատել է որպես լուրերի հաղորդավար: Թղթակցել է «Ար» հեռուստաընկերությանը:

2000 թ․ աշխատում է  Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում: 2000-01 թթ․ վարել է «Երեկոյան Երևան» հաղորդաշարը:

2009-10թթ դասախոսել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում:  2001 թ․ աշխատում էր «Առաջին» լրատվական ծրագրում` որպես մեկնաբան:

Մոտ 20 տարվա համագործակցությունից հետո նա 2019-ին լքեց Հանրայինը։ 2013-ից, երբ գլխավոր դատախազ նշանակվեց Գեւորգ Կոստանյանը, Մելքոնյանը նրա մամուլի խոսնակն էր մինչեւ Կոստանյանի հեռանալը։

Աղբյուրը՝ Hraparak.am։