Գեղարքունիքում 45 մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 15 հոգի հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

հասարակական

Երեկ՝ փետրվարի 4-ին, Shamshyan.com-ը նյութ էր հրապարակել Գեղարքունիքի մարզում ճանապարհի մերկասառույցի պատճառով տեղի ունեցած խոշոր ավտովթարի մասին, ինչի հետևանքով 45 ավտոմեքենաներ բախվել էին իրար։

Ինչպես հայտնում է աղբյուրը, ոստիկանները պարզել են, որ նշված վթարի հետևանքով Լճաշեն գյուղի բնակիչ՝ 39-ամյա Գագիկ Մ-ն,

Վարդենիս քաղաքի բնակիչ՝ 57-ամյա Արսեն Ս-ն,

Ծովագյուղ գյուղի բնակիչ՝ 48-ամյա Մխիթար Շ-ն,

Ծափաթաղ գյուղի բնակիչ՝ 48-ամյա Ռենա Բ-ն,

Սևան քաղաքի բնակիչներ՝ 58-ամյա Աիդա Մ-ն, 32-ամյա Գեղամ Գ-ն, 40-ամյա Հովհաննես Ա-ն, 33-ամյա Արտաշես Մ-ն, 32-ամյա Վահե Գ-ն, 36-ամյա Արմենուհի Կ-ն տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն,

Մեծ-Մասրիկ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Սեդա Վ-ն, տեղափոխվել է Երևանի «Միքայելյան» բժշկական կենտրոն,

Դիլիջան քաղաքի բնակիչներ՝ 66-ամյա Աշոտ Խ-ն, 63-ամյա Անահիտ Մ-ն, 43-ամյա Էդվարդ Ս-ն տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն,

Սարուխան գյուղի բնակիչ՝ 36-ամյա Ավետիք Ա-ն տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։