ԱԽ քարտուղարն ու ԱՀ նախագահը քննարկել են անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

ԱԽ

Ստեփանակերտում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր աշխատանքային այցով հանդիպել է նախագահ Բակո Սահակյանի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր։

Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդի աշխատակազմից:

Հանդիպում է տեղի են ունեցել նաև Արցախի ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանի, Ոստիկանապետ Լևոն Մնացականյանի, ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում սպասվող խորհրդարանական և նախագահական ընտրությունների կազմակերպչական աշխատանքները և կատարողականները։

Հաջորդիվ ԱԽ քարտուղարը հանդիպել է Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգային իրավիճակը, ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման և մի շարք այլ ծրագրերի կատարողականներ։