Բախվել են մեքենաներ․ վիրավորների մեջ կան երեխաներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

ավտովթար

Փետրվարի 4-ին՝ ժամը 17։20-ի սահմանում, ավտովթար է տեղի ունեցել Երևանի Հասրաթյան, Ջանիբեկյան և Շիրազի փողոցների խաչմերուկում։ Բախվել են Երևանի բնակիչ՝ 55-ամյա Հովիկ Մ-ի վարած Nissan մակնիշի 335 ՏA 776 համարանիշի և Լոռու մարզի բնակիչ՝ 36-ամյա Լևոն Շ-ի վարած «Մոսկվիչ 2141» մակնիշի 35 ՕG 815 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Լևոն Շ-ի ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ, 4-ամյա Ն. Շ-ն, 59-ամյա Նուբար Շ-ն, 34-ամյա Զարինե Թ-ն և Հովիկ Մ-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 21-ամյա Տաթևիկ Մ-ն, 16-ամյա Ռուզաննա Մ-ն տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Լևոն Շ-ի մյուս ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ, 2-ամյա Հարություն Շ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։