Սոթք-Քարվաճառ և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները դժվարանցանելի են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

ձյուն

ՀՀ տարածքում, փետրվարի 5-ի ժամը 20:45-ի դրությամբ, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ (բուք է) և Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները:

Գյումրի-Բավրա ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար:

Կոտայքի, Սյունիքի մարզերի, Արագածոտնի մարզի Ծաղկահովտի տարածաշրջանի, Քուչակ-Ապարան և Երևան-Սևան, Գյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Չայնիի ոլորաններում մառախուղ է:

Սարավան-«Զանգեր» հատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Արագածոտնի և Շիրակի մարզերում, բացի Անիի և Արթիկի տարածաշրջաններից, տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար, փակ՝ միայն բեռնատարների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 863 բեռնատար:

ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։