Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի սցենարներ կան․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

արցախ

«Հրապարակը» գրում է․ «Այսօրվանից մեկնարկում է Արցախի նախագահական ընտրությունների առաջադրման փուլը։

Չնայած քարոզարշավի մեկնարկը դեռ տրված չէ, բայց Արցախը վաղուց նախընտրական փուլում է։

Արայիկ Հարությունյանը վստահ է, որ հաղթելու է, չնայած նրան, որ շատերը 2-րդ փուլ են կանխատեսում։ Հենց այդ հույսով է շարժվում արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ով բանակցում է մի շարք ուժերի հետ, որ 2-րդ փուլում ստանա նրանց աջակցությունը։

Վիտալի Բալասանյանն էլ կասկած չունի, որ 2-րդ փուլում ինքն է լինելու Հարությունյանի մրցակիցը»։

Եթե Մասիս Մայիլյանն էլ անցնի երկրորդ փուլ, ոմանց կարծիքով, կմեծանան նրա շանսերը։