Եթե ես չգնայի Իջևան, կարող էին լինել շատ մեծ բախումներ․ Արթուր Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

հասարակական

«Եթե ես չգնայի Իջևան, կարող էին լինել շատ մեծ բախումներ ոստիկանական ուժերի և քաղաքացիների միջև, որովհետև այս երկրում որոշվել է, որ ճանապարհ փակելու և բողոքի ձայն բարձրացնելու մենաշնորհ կա ու այդ մենաշնորհից օգտվում են ոմանք: Իսկ ով խախտում է այդ մենաշնորհը, պետք է շատ կոշտ արձագանքի արժանանա: Դա է եղել պատճառը, որ ես գնացել եմ Իջևան, շփվել եմ ժողովրդի հետ, բացատրել եմ ստեղծված իրավիճակը»,- այս մասին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով «Ազգ» թերթի խմբագրի հարցին, թե ինչու էր 2019թ.-ի ամռանը Իջևանում քաղաքացիների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումներից հետո ինքը մեկնել դեպքի վայր:

Վանեցյանը նշեց, որ եղել են խորքային պրոցեսներ, որոնցից մարդիկ տեղյակ չեն: Նա հիշեցրեց, որ այցի ընթացքում ժողով են հրավիրել համայնքի ղեկարաների հետ, շտկել են իրավիճակը, որի արդյունքում բողոքի ալիքը դադարել է: «Իջևան չգնալուց կարող էր լինել շատ անհասկանալի հետևանքներ»,-հավելեց նա: