Կադիրովի հետ ունեցել եմ շփումներ, որոնց մասին հիմա չեմ ուզում պատմել․ Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

Կադիրովի հետ ունեցել եմ շփումներ, որոնց մասին հիմա չեմ ուզում պատմել, որպեսզի չվտանգեն այն հնարավոր ծրագրերը, որոնք պետք է իրականանան մեր երկրում, մեր երկրի համար: Տպագիր լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպմանն ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Կարծում եմ՝ առաջիկայում բոլոր այդ ծրագրերը կիրականանան, և մեր հանրությունը կտեղեկանա, ու ես այդ ժամանակ կպատմեմ բոլոր մանրամասների մասին: Ռամզան Կադիրովին ճանաչում եմ շատ լավ, ինքն էլ, գիտեք, հրապարակային իմ ծննդյան օրը շնորհավորել է»,- մեջբերում է 168.am-ը։