Նիկոլ Փաշինյանի զբոսանքի ժամանակ անծանոթ փոքրիկը վազել, գրկել է նրան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել և դրան կից տեսանյութ հրապարակել, որում երևում է՝ ինչպես է անծանոթ փոքրիկը վազում, գրկում Նիկոլ Փաշինյանին, երբ վերջինս դուրս է գալիս կառավարության շենքի գլխավոր մուտքից։

«Երեկ երեկոյան որոշեցի քայլելով գնալ հերթական հանդիպման:

Դուրս եկա կառավարության հիմնական մուտքից ու այս անծանոթ փոքրիկը իր պահվածով ևս մեկ անգամ ապացուցեց, որ ամեն ինչ լավ է լինելու:

Գիտեմ՝ շատերը սա PR կհամարեն, նույնիսկ էժան PR, բայց տեղեկանալով, որ Պետական պահպանության ծառայության տեսախցիկները ֆիքսել են այս կադրերը, ցանկացա տեղադրել այստեղ, որպես իմ կյանքում տեղի ունեցած մի շատ մեծ եւ թանկարժեք իրադարձություն»,-գրել է փաշինյանը: