Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել է 5 ավտոմեքենա, կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

վթար

Փետրվարի 6-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմանում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Mercedes CLS 550, BMW, Toyota Camry, ՎԱԶ 2101 մակնիշների ավտոմեքենաները։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Աղբյուրը հայտնում է, որ  վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։