Փոփոխությունները կարող են հետևանքներ ունենալ սահմանադրական ինստիտուտի վրա․ ԵԽԽՎ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

ԵԽԽՎ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողները հանրապետության իշխանություններին կոչ են անում Վենետիկի հանձնաժողով ուղարկել Սահմանադրական դատարանի ղեկավարին և մի շարք դատավորներին հեռացնելու նպատակով ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

«Այս թեմաները կարևոր են, և առաջարկվող փոփոխությունները կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ սահմանադրական ինստիտուտների գործունեության վրա։ Այս համատեքստում, ինչպես նաև հաշվի առնելով այս կապակցությամբ բարձրացված որոշ հարցեր, մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հնարավորինս շուտ դիմել Վենետիկի հանձնաժողով՝ որպես Եվրախորհրդի սահմանադրական իրավունքի փորձագիտական մարմին, կարծիքի համար: Մենք հավատում ենք, որ այս կարծիքը, որը հնարավոր է արագ ընդունել հրատապ ընթացակարգով, արժեքավոր կլինի բոլոր շահագրգիռ կողմերի համար, ներառյալ՝ հայ ընտրազանգվածի՝ հանրաքվեի անցկացման դեպքում», - ասված է ԵԽԽՎ կայքում հրապարակված համազեկուցողների հայտարարության մեջ: