Կատարվող գործընթացը բացահայտ «սթրես-թեստ» է ՍԴ դատավորների նկատմամբ․ Ամրամ Մակինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

Ամրամ Մակինյան

փոփոխությունը հանրաքվեի միջոցով անցկացնելու համար գործող իշխանությանը պահանջվելու է 648,285 կողմ ձայն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է․

«Շարունակում եմ պնդել, որ կատարվող գործընթացը բացահայտ «սթրես-թեստ» է սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ՝ ուղղված հորդորելու նրանց մինչեւ փետրվարի 27-ը ներկայացնել վաղաժամկետ կենսաթոշակի գնալու դիմումներ։

Գործող իշխանության համար որեւէ դեպքում ձեռնտու չէ սույն թվականի ապրիլի 1-ից մինչեւ ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում անցկացնել սահմանադրական հանրաքվե։

Նրանք հույս ունեն, որ դատավորները, վախենալով սահմանադրական փոփոխություններից, մինչեւ փետրվարի 27-ը կներկայացնեն ազատման դիմումներ։

Հիշեցնեմ, որ սահմանադրական փոփոխությունը հանրաքվեի միջոցով անցկացնելու համար գործող իշխանությանը պահանջվելու է 648,285 կողմ ձայն։

Հ.Գ. Իրականացվող գործընթացը ծայրահեղ կերպով հակասահմանադրական եւ հակաիրավական է, կոպտորեն խախտում է թե գործող սահմանադրական, թե օրենսդրական նորմերը»։