Համատեղենք մեր քայլերը հանուն երջանիկ ապագայի. Աննա Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

հասարակական

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրերին։

««Իմ քայլը» հիմնադրամի «Մարզային մշակութային հաստատությունների հզորացում և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորում» ծրագիրը մեծ ոգևորություն է առաջացրել մարզերում: Դա է վկայում ստացված 113 դիմումները: Այժմ ընտրական հանձնաժողովը դիմումների գնահատման գործընթացն է իրականացնում:
Հաջորդ փուլ անցած կազմակերպությունների հետ հիմնադրամը կապ կհաստատի մարտի 10-ին:

Համատեղենք մեր քայլերը հանուն երջանիկ ապագայի…»,-գրել է տիկին Հակոբյանը: