Քննչական կոմիտեն նոր խոսնակ ունի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

քննչական

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը նոր պետ ունի։ Այդ պաշտոնին նշանակվել է Արամ Վանիկի Ավետիսյանը: 

Երեկ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պատասխանատու Նաիրա Հարությունյանը հայտարարել էր, որ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ դադարեցնում է ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պատասխանատուի աշխատանքը: