«Wizz Air»-ը չվերթեր կիրականացնի նաև Երևան-Լառնակա-Երևան երթուղով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

չվերթ

«Wizz Air» հունգարական բյուջետային ավիաընկերության նոր՝ Երևան- Լառնակա (Կիպրոս) -Երևան երթուղով չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի հունիսի 1-ից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ: Այդ մասին հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանի լրատվական ծառայությունը։

Հիշեցնենք նաև, որ 2020 թվականի ապրիլից ընկերությունը կմեկնարկի Երևան- Վիլնյուս-Երևան և Երևան-Վիեննա-Երևան երթուղիներով չվերթերը, որոնք ևս կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ: