ԱՀ ՊԲ հրամանատարը անդրադարձել է երկրի պաշտպանական ներուժի հետագա կատարելագործմանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

պաշտպանությանբանակ

Փետրվարի 7-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար,գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի մոտ ընդունելության էին հրավիրվել ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք զինվորականներ:

ՊԲ հրամանատարը հանդիպման ընթացքում անդրադարձել է առաջիկա ուսումնական փուլի կարևորագույն խնդիրներին, ներկայացրել զինված ուժերի ղեկավարության տեսլականը` մեր երկրի պաշտպանական ներուժի հետագա կատարելագործման առումով, և այդ համատեքստում արժևորել այն անելիքների համախումբը, որը մասնավորապես պետք է նոր պաշտոններում կյանքի կոչեն խորհրդակցության մասնակիցները: Վերջիններս շնորհակալություն են հայտնել պաշտպանական գերատեսչության ղեկավարին ցուցաբերած բարձր վստահության համար և խոստացել կատարել առավելագույնը` վերադասի ակնկալիքները լավագույնս արդարացնելու համար: