Փաշինյանն ու Մերկելը Բեռլինում կհանդիպեն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

Փաշինյան Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կհանդիպեն։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Ուլրիկե Դեմմերը:

«Հանդիպման ընթացքում կքննարկվեն  երկկողմ հարաբերությունները, տնտեսական փոխգործակցությունը, ինչպես նաև արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերը», - տեղեկացրել է Դեմմերը։

Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կայցելի փետրվարի 13-ին: