Հայազգի դիրիժոր Ալեն Ալթինօղլուն`Միջազգային օպերային մրցանակի հավակնորդ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

այթինօղլի

Հայազգի դիրիժոր Ալեն Ալթինօղլուն օպերային ոլորտի ամենահեղինակավոր՝ Միջազգային օպերային մրցանակի հավակնորդ է։ Մրցանակաբաշխության կայքը նշում է,որ «Լավագույն դիրիժոր» տիտղոսի համար Ալթինօղլուի հետ մրցում են Ռիկարդո Ֆրիցցան, Էդվարդ Գարդները, Օքսանա Լինիվը, Յոաննա Մալվիցը և Կիրիլ Պետրենկոն։

Մրցանակակիրների անունները հայտնի կդառնան մայիսի 4-ին՝ Լոնդոնի Sadler's Wells թատրոնում։

Հիշեցնենք, որ 2016 թ-ին «Լավագույն երիտասարդ երգչուհի» և 2019 թ-ին «Լավագույն երգչուհի» անվանակարգերում հաղթող է ճանաչվել սոպրանո Հասմիկ Գրիգորյանը։