Ոստիկանները կողոպուտ կատարած անձին հայտնաբերեցին դեպքից ժամեր անց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

հասարակական

Փետրվարի 7-ին, ժամը 11.05-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մարգարյան փողոցում գործող կոշիկի խանութի դրամարկղից գումար են գողացել:
Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 10.40-ին անհայտ անձը կոշիկի խանութի դրամարկղից բացահայտ հափշտակել է 100.000 դրամ և դիմել փախուստի:

Մաշտոցի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ առերևույթ հանցանք կատարած անձը հանդիսանում է Մազմանյան փողոցի բնակիչ 27-ամյա մի տղամարդ, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 20-ին, ինքնակամ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նա ոստիկաններին է ներկայացրել նաև հափշտակված 100.000 դրամից 77.780 դրամը:

Կատարվում է նախաքննություն: