Ուկրաինական ինքնաթիռի կործանման համար Կանադացի փաստաբանները հայց են ներկայացրել Իրանի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

կանադա

«Reuters»-ը հաղորդում է, որ կանադացի փաստաբանները, որոնք նախկինում հաղթել են Իրանի դեմ դատական հայցերը, Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի զոհերի անունից բողոք են ներկայացրել։ Ինքնաթիռում Կանադայի 57 քաղաքացի է եղել:

Փաստաբանները պահանջում են ոչ պակաս, քան 1,1 մլրդ դոլարի դրամական փոխհատուցում:

Դատական հայցում ներկայացված են ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, երկրի գերագույն առաջնորդ Ալի Համենեի, ԻՀՊԿ բարձրաստիճան ներկայացուցիչների և այլոց անունները:

Ավելի վաղ Իրանը ընդունել էր մեղքը հունվարի 8-ին ուկրաինական ինքնաթիռի կործանման համար՝ հայտարարելով, որ սխալմամբ է հրթիռային հարված հասցրել: