Նորակոչիկները հայրենիքին ծառայելու երդում են տվել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոցում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

երդում

N զորամասի գնդի հրամանատարները դիմել են «Զվարթնոց» պատմամշակութային արգելոցի-թանգարանին տարածքում նորակոչիկների հանդիսավոր երդման արարողությունը կազմակերպելու համար։ Այդ մասին 24News-ին հայտնեցին Պատմամշակութային արգելոց֊թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ից։

երդում

«Նորակոչիկների հանդիսավոր երդման արարողությունն այսօր տեղի է ունեցել «Զվարթնոց» պատմամշակութային թանգարան-արգելոցում։ Հետաքրքրական է, որ Գառնիի համար այսքան ժամանակ դեռ դիմում չենք ստացել․․»,- հավելեց Պատմամշակութային արգելոց֊թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ֊ի գիտական գծով տնօրենի տեղակալը։