Սահակաշվիլին քաղաքական շտաբ է բացում Թբիլիսիում․ նպատակը ընդդիմադիր ուժերին համախմբելն է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

սահակաշվիլի

Վրացական ԶԼՄ-ները հայտնում են, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին իր անվան նախագահական գրադարանի բազայում, մարտի 1-ից քաղաքական շտաբ-բնակարան է բացելու։

«Սահակաշվիլիի անվան նախագահական գրադարանի բազայում ես բացում եմ իմ շտաբ-բնակարանը «Միացյալ ազգային շարժման» և այլ ընդդիմադիր ուժերի հետ համատեղ, որպեսզի արագացնեմ Իվանիշվիլիի ռեժիմի ավարտն ու փրկեմ Վրաստանը: Արդեն 8 տարի է այս մարդիկ ոչ մի տեղ չեն գնում և ուզում են սովորել այս հիմար և խելագար իրավիճակին»,- հայտարարել է Սաակաշվիլին և հայտնել, որ ընդդիմադիր ուժերի միավորման ու լայն ճակատ ստեղծելու կողմնակիցն է, որպեսզի ոչ մի հին պաշտոնյա չվերադառնա իր աթոռին։

Սահակաշվիլին Վրաստանը լքել է 2013 թվականին, նրա նկատմամբ մի շարք քրեգործեր են հարուցվել, մի քանիսով նա նույնիսկ հեռակա կարգով դատապարտվել է բանտարկության: Սակայն 2015-ին Վրաստանի նախկին նախագահին Ուկրաինայում Պյոտր Պորոշենկոն նշանակեց Օդեսայի նահանգապետ` տրամադրելով նաև քաղաքացիություն: 2016-ին նոյեմբերին Պորոշենկոն նրան ազատեց պաշտոնից։