Թուրքմենստանի նախագահը որդուն ազատել է նահանգապետի պաշտոնից և նախարար նշանակել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

թուրքմենստան
Turkmenportal.com-ը հատնում է, որ Թուրքմենստանի նախագահը հրամանագիր է ստորագրել, որով պաշտոնից ազատել է իր որդի Սերդար Բերդիմուհամեդովին Ախալի նահանգի ղեկավարի պաշտոնից և նշանակել արդյունաբերության և շինարարության նախարար: 

Նոր նախարարությունը ստեղծվել է նախագահի հրամանագրով՝ Թուրքմենստանի լուծարված Արդյունաբերության և կապի նախարարության և նրա «Թուրքմենստանագաթ» գործակալության հիման վրա:

Փաստաթղթի համաձայն՝ կապի և հաղորդակցության գործակալությունները, ինչպես նաև ավտոմոբիլային, երկաթուղային, օդային և ջրային տրանսպորտը փոխանցվել են Թուրքմենստանի կառավարության ենթակայության տակ: